Իրանցիները մոտորանավակով խախտել են Ադրբեջանի սահմանը՝ իրենց մոտ ունենալով զենք ու թմրանյութ (լուսանկարներ)

16:34 • 26.07.18

Ադրբեջանում ձերբակալվել են Իրանի քաղաքացիներ, որոնք խախտել են պետական սահմանն ու մոտորանավակով Ադրբեջան հասել։

Ինչպես նշում է minval.az-ը, միջադեպը տեղի է ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածի հարավային մասում:

Հայտնի է, որ իրանցիները տեղաշարժվել են «Լայներ» մոտորանավակով: Ադրբեջանցի սահմանապահները նրանց հետապնդել են 3 ժամ, ինչից հետո օրինախախտներին հաջողվել է ձերբակալել:

Մոտորանավակում եղել է 2 իրանցի, որոնցից մեկի մոտ հայտնաբերվել է 1 կգ ափիոն, զենք, 3 փամփուշտ ու մի դանակ:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: