ՀՔԾ-ում Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ (տեսանյութ, թարմացված)

16:51 • 26.07.18

 

 18։52

Այս պահի դրությամբ ՀՔԾ-ում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ կատարվում են  քննչական գործողություններ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

ՀՔԾ ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա լրագրողների հարցերին չպատասխանեց, միայն հաստատեց, որ եկել է հարցաքննության՝ Մարտի 1-ի գործով:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Յուրի Խաչատուրովը, 2008 թ. մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

Լրագրողների հարցին, թե արդյոք չի՞ վախենում, որ իր կարգավիճակը փոխվի և նստի մեղադրյալի աթոռին, Յուրի Խաչատուրովը պատասխանեց՝ ոչ:

Նշենք, որ ՀՔԾ-ում է նաև Ռոբերտ Քոչարյանը: Նա հարցաքննության էր կանչվել հուլիսի սկզբին, բայց երկրում չէր:

Այս ամսվա սկզբին ՀՔԾ-ն հաղորդել էր նաև, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։