Աշտարակի խճուղում ականանետ է հայտնաբերվել. ոստիկանություն

13:05 • 26.07.18

Հուլիսի 25-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Վահագնի թաղամասի մոտ «Մուխա» է թողել:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի խճուղու Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի պարսպի հարակից հատվածում հայտնաբերել է «ՌՊԳ-18» (Մուխա) տիպի ականանետ: 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: