Բրիտանական կործանիչները Ռումինիայում անվտանգության նկատառումներից ելնելով ուղեկցել են օդում նկատված ռուսական Су-24-ին

23:42 • 26.07.18

Ռումինիայում տեղակայված և Մեծ Բրիտանիայի օդուժին պատկանող Typhoon տեսակի կործանիչները Սև ծովի տարածքում հետևել ու անվտանգության նկատառումներից ելնելով ուղեկցել են ռուսական Су-24 ինքնաթիռին, այս մասին գրում է korrespondent.net կայքը։

Նշվում է, որ բրիտանական կործանիչները օդ են բարձրացվել այն բանից հետո, երբ նկատվել է «ՆԱՏՕ-ի օդային տարածքի արևմտյան հատվածին մոտեցող կասկածելի ռմբակոծիչ»։

Օդաչուներից մեկի խոսքով՝ ռուսական ինքնաթիռն այդպես էլ չի մտել ՆԱՏՕ-ի օդային տարածք, սակայն օդաչուներին հանձնարարված է եղել որոշ ժամանակ վերսհսկել իրավիճակն օդում որպես «զսպող գործոն»։