Մի տեսակ «վախ» եմ զգում ժողովրդին հիասթափեցնելու հարցում. Փաշինյանի հարցազրույցը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին

09:26 • 26.07.18

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» («Эхо Москвы») ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին՝ քննարկելով տարատեսակ հարցեր:

Հարցազրույցի հենց ամենասկզբում Փաշինյանը նշել է, որ «սեփական ժողովրդի լիարժեք վստահությունն ունենալը մեծ պատիվ է»: ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը մի տեսակ «վախ» է զգում ժողովրդին հիասթափեցնելու հարցում:

«Խոսքը մեր կառավարության, անձամբ իմ հետ կապված հույսերի չարդարացման մասին է: Այնուհանդերձ՝ ինձ համար մեծ պատիվ է ծառայել հայ ժողովրդին»,-մանրամասնել է ՀՀ վարչապետը:

Վենեդիկտովի նկատառմանն առ այն, որ ժողովրդին ծառայելը պատվից զատ նաև մեծ բեռ ու պատասխանատվություն է, Փաշինյանը պատասխանել է.«Այո, իհարկե, ես այդ բեռը պարտադրաբար չեմ վերցրել, այլ իմ կամքով: Ինձ համար մեծ հաճույք է այդ բեռը կրելը, ու ես այն կրում եմ»:


Կարող եք կարդալ նաև՝

«Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիևն էլ ուղարկեր իր որդուն առաջնագիծ ծառայելու»․ վարչապետը հարցազրույց է տվել Ալեքսեյ Վենեդիկտովին