Թուրքիայի ոստիկանությունը ցրել է խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք կազմակերպել պատրաստվող ցուցարարներին
Անկարայի ոստիկանությունը ցրել է Թուրքիայի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք կազմակերպել պատրաստվող մոտ 30 ցուցարարի: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ ցուցարարներին ցրելու համար դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության լրացուցիչ ուժեր:
Ցուցարարների պահանջների մասին չի հաղորդվում: ԶԼՄ-ների տվյալներով՝ ցուցարարներին աջակցել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից մի շարք պատգամավորներ:










