Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ում է, ընթանում է նրա հարցաքննությունը (թարմացված)
18։40
ՀՔԾ–ից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություններն ավարտվել են։
16:43
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին Հատուկ քննչական ծառայության շենքի ներսում է, ընթանում է նրա հարցաքննությունը: Այս մասին լրագրողներին հայտնել են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ գլխավոր մուտքից ներս չի մտել, որովհետև լրագրողները առավոտվանից ժամեր շարունակ հերթապահում էին շենքի մոտ, և նրանցից ոչ ոք երկրորդ նախագահին ներս մտնելիս չի տեսել:
14:46
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ անց կժամանի Հատուկ քննչական ծառայություն՝ «Մարտի 1-ի» գործով հարցաքննության: Նա հրավիրվել է վկայի կարգավիճակով:
Հատուկ Քննչական ծառայության շենքի մոտ էին նաև երկրորդ նախագահի անվտանգությունը ապահովողները: Նախագահի այցի ժամի մասին տեղեկատվություն չի հաղորդվել:
Նշենք, որ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց նախկին նախագահը արտերկրում էր:
Այս ամսվա սկզբին ՀՔԾ-ն նաև հաղորդել էր, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։










