Փարիզի արվարձանում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 2.500 մարդ (տեսանյութ)

15:46 • 27.07.18

Փարիզի արվարձաններից մեկում՝ Իսսի Լե Մուլինոյում, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տարհանվել է 2.500 մարդ: Այս մասին հայտնում է Parisien թերթը:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փարիզյան օղակաձև ճանապարհից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Microsoft և Accor ընկերությունների աշտարակների մոտակայքում: Հրդեհը տարածվել է էլեկտրական տրանսֆորմատորի վրա:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համայնքի մի քանի թաղամասում անջատվել է էլեկտրականությունը: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները:

Ֆրանսիական SNCF երկաթուղային ընկերության Twitter-ի էջում ասվում է, որ հրդեհման հետևանքով փարիզյան Մոնպարնաս կայարանում կանգնեցվել է գնացքների երթևեկությունը: