Կալիֆոռնիայի մի շարք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել հրդեհների պատճառով (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի երեք շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել բնական հրդեհների պատճառով, որոնց հետևանքով մեկ մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդվում է նահանգապետ Ջերի Բրաունի կայքում:
Արտակարգ դրություն է սահմանվել մասնավորապես Մարիպոսա, Ռիվերսայդ և Շաստա շրջաններում:
Ինչպես նշվում է հայտարարությունում, ավելի քան 17 հազար հեկտար տարածքում տարածված հրդեհը շարունակում է վտանգ ներկայացնել տների և այլ շինությունների համար, ինչը պահանջում է բնակիչների տարհանում իրականացնել:
Ավելի վաղ հաղորդվել է 12 հազար մարդու տարհանման մասին: Կալիֆոռնիայի ոստիկանությունը մեկ մարդու է ձերբակալել հարցաքննության համար այն բանից հետո, երբ հաղորդում է ստացվել Ռիվերսայդ շրջանում հրդեհի տարածման կետի մոտակայքում կասկածելի տրանսպորտային միջոցի մասին:
























