Լոռու մարզում բախվել են ВАЗ 2106 և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները. վարորդներից մեկը զինծառայող է. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ «Լոռու ճանշին» ընկերության դիմաց, ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 36 ՏՕ 616 համարանիշի և ВАЗ 21099 մակնիշի 34 RՍ 189 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:










