+50 աստիճան. Մեքսիկայում արտակարգ դրություն է հայտարարվել ուժեղ շոգի պատճառով

09:45 • 27.07.18

Մեքսիկայի որոշ հատվածներում արտակարգ դրություն է հայտարարվել չափազանց շոգ եղանակի պատճառով, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ օդի ջերմաստիճանը տեղ-տեղ հասնում է +50 աստիճանի:

Հայտնի է, որ երկրի ներքին գործերի նախարարությունն արտակարգ դրություն է հայտարարել Մեքսիկայի նահանգներից 24-ում:

Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի սկզբին Մեքսիկայի իշխանություններն անոմալ շոգի պատճառով կրկին արտակարգ դրություն էին հայտարարել երկրի 31 նահանգից 22-ում: