Պուտինը Թրամփին Մոսկվա է հրավիրել

17:57 • 27.07.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին Ռուսաստան հրավիրելու մասին:

Ինչպես նշում է mk.ru-ն, Պուտինի խոսքով՝ ինքը Թրամփին Մոսկվա է հրավիրել բանակցությունների անցկացման համար:

«Մենք պատրաստ ենք նախագահ Թրամփին հրավիրել Մոսկվա: Ի դեպ, նրան այդ հրավերն արդեն արվել է, ես նրան այդ մասին ասել եմ»,-մանրամասնել է Պուտինը:

ՌԴ ղեկավարի խոսքով՝ Թրամփն իրեն ասել է, որ հետագայում հանդիպելու ցանկություն ունի:

«Ես ևս պատրաստ եմ դրան, բայց հարկավոր են անհրաժեշտ պայմաններ»,- բացատրել է Պուտինը՝ չբացառելով, որ պատրաստ է Թրամփին հանդիպել Վաշինգտոնում:

Բացի այդ, նույն մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ասել է, որ Թրամփի ամենամեծ առավելությունը համարում է այն, որ նա ձգտում է իր տված խոստումների իրագործմանը: