Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել արաբների և ոստիկանության միջև

16:41 • 27.07.18

Երուսաղեմի պատմական կենտրոնում գտնվող կրոնական սրբավայրում՝ Տաճարի լեռան վրա, բախումներ են տեղի ունեցել իսրայելական ոստիկանության և արաբա-մուսուլմանական համայնքի ներկայացուցիչների միջև, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ ուրբաթօրյա աղոթքների ավարտից հետո իրենց աշխատակիցների ուղղությամբ քարեր և դյուրավառ իրեր են նետվել: Գերատեսչությունում ցուցարարների գործողություններն «անհասկանալի քայլ» են անվանել:

Ինչպես նշվում է՝ ոստիկանական ուժերը բարձրացել են Տաճարի լեռան վրա և սկսել այնտեղ գտնվողների տարհանումը:

Հաղորդվում է, որ Տաճարի լեռան վրա լսվում են ձայնային նռնակների պայթյունների ձայները, և սպիտակ ծուխ է բարձրանում: