Կադիրովի քրոջ որդին դարձել է Գրոզնիի քաղաքապետը

16:10 • 27.07.18

Գրոզնիի քաղաքային դուման քվեարկություն է անցկացրել, որի ընթացքում Իբրահիմ Զաքրիևը հաստատվել է քաղաքապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 27 անդամից 23-ը: Այդ մասին հայտնում է azattyq.org-ը:

Զաքրիևը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հարազատ քրոջ որդին է: Նա աշխատել է երկրի ֆինանսների նախարարությունում, եղել է առաջին փոխվարչապետ, այլ պաշտոններ զբաղեցրել:

BBC-ի ռուսական ծառայության հաշվարկներով՝ Չեչնիայում կան Չեչնիայի ղեկավարի տասնյակ բարձրաստիճան բարեկամներ և համագյուղացիներ: Դրանք կազմում են խոշոր պաշտոնյաների ընդհանուր թվի 35 տոկոսը՝ 23 տոկոսը նրա համագյուղացիներն են, 12 տոկոսը՝ ընկերներն ու բարեկամները:

Նոր քաղաքապետի հայրը՝ Սալման Զաքրիևը, զբաղեցնում է Չեչնիայի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը: