Լոնդոնում ոստիկանության և դիմակավորված անձանց միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

10:40 • 27.07.18

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և դիմակավորված անհայտ անձանց միջև: Այդ մասին հայտնել է Express-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի արևելքում՝ Ֆորեսթ Գեյթ թաղամասում: Ականատեսների խոսքով՝ ոստիկանությունը հետապնդել է սև BMW-ն, ինչից հետո կրակոցներ են հնչել:

Տեղի բնակիչների պատմելով՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության առնվազն 20 աշխատակից:

Որոշ տվյալներով՝ միջադեպի հետևանքով երկու մարդ վնասվածք է ստացել:

Սքոթլանդ Յարդը հայտարարել է երեք ձերբակալվածի մասին:

Այժմ իրականացվում է միջադեպի հետաքննություն: