«Բանակից փողով ազատված, Հայաստանը «չմո երկիր» անվանած նախարարի ապօրինությունները չենք հանդուրժելու». բողոքի ակցիա Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում

18:59 • 27.07.18

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է: Աշխատակիցներն այս պահին փակել են հիվանդանոցի մուտքն ու հրաժարվում են սպասարկել հիվանդներին՝ պահանջելով նախարար Արսեն Թորոսյանից չեղարկել հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու որոշումը: 

«Մենք պահանջեցինք, որ Արսեն Թորոսյանը գա հիվանդանոց, բայց նա վախեցավ հանդիպել բժշկական համայնքին: Արսեն Թորոսյանից հարցրե՞լ եք՝ ոնց է ազատվել բանակից: Բանակից փողով ազատված, Հայաստանը «չմո երկիր» անվանած նախարարի  ապօրինությունները չենք հանդուրժելու: Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է նշանակում առողջապահության համակարգ, չի հասկանում՝ ինչ է նշանակում բժշկական համակարգ, նա պետք է հեռացվի այդ պաշտոնից»,-ասում են բողոքի ակցիայի մասնակիցները: 

Նշենք, որ հիվանդանոցի բակում են ԱԺ պատգամավորներ Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը, ովքեր հորդորում են նախարար Թորոսյանին գալ հիվանդանոց՝ հանդիպելու բուժաշխատողներին: