Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ է ստացել
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությունում որպես դիտորդ երկիր Մոլդովայի կարգավիճակի մասին որոշումը: Այդ մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակի մասին դրույթը: Նման կարգավիճակ է տրամադրվել Մոլդովային»,- ասել է Մեդվեդևը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընթացքում:










