Սպասվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատական նիստը

09:43 • 27.07.18

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր սպասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավման հարցով դատական նիստը, որը երեկ հետաձգվել էր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստը նախատեսված է հուլիսի 27-ին՝ ժամը 11:00-ին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ մինչև հաջորդ դատական նիստը պետք է 3-րդ նախագահը պատշաճ ծանուցվի նիստի մասին:

«Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից: Նա նիստին կներկայանա ու կապացուցի դա: Եթե խուսափելու լիներ, ապա Հայաստան չէր վերադառնա»,- նշեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել՝ իրեն առաջադրված մեղադրանքները որակելով որպես շինծու, հորինված, քաղաքական ենթատեքստ ունեցող։