Պուտինն ասել է՝ որն է Թրամփի մեծ առավելությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS անդամ պետությունների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է՝ որն է համարում իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի մեծ առավելությունը:
Պուտինի խոսքով՝ դա տված խոստումները կատարելու մեծ ձգտումն է, գրում է Russia Today-ը:
«Նախագահ Թրամփի մեծ առավելությունն այն է, որ նա ձգտում է իրագործել իր տված խոստումները, և նախևառաջ այն խոստումները, որոնք տվել էր իր ընտրողներին՝ ամերիկացի ժողովրդին»,-ասել է ՌԴ ղեկավարը:
Բացի այդ, Պուտինը խոսել է Թրամփի հետ հանդիպումների մասին՝ ընդգծելով, որ դրանք օգտակար են:
«Ինչ վերաբերում է մեր հանդիպումներին, ապա կարծում եմ՝ դրանք օգտակար են: Ես արդեն ասել եմ ու կարող եմ նորից կրկնել՝ մենք Հելսինկիում խոսել ենք մեր պետություններին ամենաշատը հետաքրքրող հարցերի մասին»,-ասել է Պուտինը:










