Ֆրանսիայում փոքր շարժիչով ինքնաթիռ է կործանվել, կա երկու զոհ

22:17 • 28.07.18

Ֆրանսիայում հուլիսի 28-ին փոքր շարժիչով ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Europe1 հեռուստաալիքը:

Վթարը տեղի է ունեցել Բելվալ քաղաքի օդանավակայանի մոտակայքում:

Նախնական տվյալներով՝ թռիչքից անմիջապես հետո օդաչուն շարժիչի հետ խնդիրներ է նկատել: Նա փորձել է թեքել ինքնաթիռը և վայրէջք կատարել, բայց դիպել է ծառի ճյուղերին:

Վթարի հետևանքով զոհվել է 68-ամյա օդաչուն և ուղևորներից մեկը: Մյուս երկու ուղևորները ստացել են վնասվածքներ:

Անցկացվում է հետաքննություն: