Մելանյա Թրամփը կարող է դիտել ցանկացած հեռուստաալիք. ԱՄՆ առաջին տիկնոջ ներկայացուցիչ

22:51 • 28.07.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը կարող է հեռուստացույցով դիտել այն հեռուստաալիքը, որ նա ցանկանում է: Այդ մասին Associated Press գործակալությանը հայտնել է ԱՄՆ առաջին տիկնոջ ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը:

Գրիշեմն այդկերպ արձագանքել է The New York Times-ում հրապարակված տեղեկություններին այն մասին, թե Դոնալդ Թրամփը դժգոհել է հեռուստաալիքի հետ կապված Մելանյա Թրամփի ընտրությամբ: Եվրոպա այցի ժամանակ ինքնաթիռում ԱՄՆ նախագահի կնոջ հեռուստացույցով CNN է միացված եղել Թրամփի սիրելի Fox News-ի փոխարեն:

Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահը բարկացել է իր աշխատակիցների վրա կանոնները խախտելու համար, որոնց համաձայն յուրաքանչյուր ուղևորություն պետք է սկսվի Fox News դիտելով:

«Անհեթեթ է թվում անհանգստանալ, թե ինչ ալիք է նա դիտում հեռուստացույցով (իմիջիայլոց, ցանկացած)…»,- հայտարարել է Գրիշեմը: