ԱՄՆ-ի պետական շենքերից մեկում Թրամփի լուսանկարը փոխարինել են Պուտինի դիմանկարով
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Կապիտոլիումի շենքում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերի փոխարեն դրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը:
«Միացյալ Նահանգների նոր նախագահի» լուսանկարն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Կոլորադոյից ընտրված սենատոր Սթիվ Ֆեյնբերգը:
Պաշտոնյան լուսանկարին կից գրել է.«Պուտինն ԱՄՆ-ի նախագահն է»:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 26-ին:
Աղբյուրը չի մանրամասնում, թե ով է Թրամփի նկարը փոխարինել Պուտինի դիմանկարով: Սակայն հայտնի է, որ ՌԴ ղեկավարի նկարն ամերիկյան պետական շենքում երկար չի մնացել:










