Յուրի Խաչատուրովը գիշերվանից ազատության մեջ է, գրավը վճարվել է

11:27 • 28.07.18

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովն այս պահին ազատության մեջ է, նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց գիշերն ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Յուրի Խաչատուրովը կկարողանա՞ վերադառնալ ՌԴ, Միհրան Պողոսյանը նշեց, որ առանց լիազոր մարմնի թույլտվության Յուրի Խաչատուրովը չի կարողանա երկրից բացակայել, անհարժեշտության պարագայում իրենք դիմում կներկայացնեն:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: