Կամերունում 163 բանտարկյալ փախուստի է դիմել

23:19 • 29.07.18

Կամերունում ավելի քան 160 բանտարկյալ կարողացել է փախուստ կատարել բանտից անջատողական խմբավորման հարձակման արդյունքում, այս մասին գրում է Camerounweb պորտալը։

Կամերունի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևմուտքում անջատողականները մի քանի հարձակումներ են ձեռնակել, հարձակման է ենթարկվել նաև Նդոպ վարչական շրջանի գլխավոր բանտը։ Դրա հետևանքով 163 բանտարկյալ կարողացել է փախչել կալանավայրից։ 

Նշված է, որ զանգվածային փախուստի ու հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Երկրի մեկ այլ շրջանում հարձակման է ենթարկվել ոստիկանական դիրք։