Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին մեքենան կողաշրջվել է. վարորդը մահացել է

17:20 • 30.07.18

Հուլիսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, 58-ամյա վարորդ Արթուր Մաթևոսյանը տեղում մահացել է, իսկ 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։