Արմավիրի մարզի Ծիածան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, այրվել են տան տանիքը (մոտ 220 քմ) և ննջասենյակները (45 քմ)՝ գույքով
Հուլիսի 30-ին, ժամը 02:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ծիածան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 05:05-ին:
Այրվել են տան տանիքը (մոտ 220 քմ) և ննջասենյակները (45 քմ)՝ գույքով:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:










