Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 29-ամյա տղամարդը մահացել է. Shamshyan.com
Երեկ՝ հուլիսի 29-ին, Երևանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը, ով մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 հասցեում գործող ապակիների արտադրամասում առաջացած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 25-ին դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72 հասցեում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր փլուզում էր առաջացել։ Դեպքի վայրից մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:










