Արգենտինայում 170 կմ/ժ արագություն զարգացրած ավտոմեքենան դուրս է թռել էստակադայից. վարորդը հրաշքով ողջ է մնացել (տեսանյութ)

11:10 • 30.07.18

Արգենտինայում 170 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենան բախվել է արգելապատնեշին ու դուրս թռել էստակադայից։ Տեսահսկման համակարգի արձանագրած տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։


Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ տեղական Todo Noticias թերթին հղումով, մեքենայի ղեկին գտնվել է 19-ամյա երիտասարդ։ Ենթադրվում է, որ նա կորցրել է մեքենայի կառավարումը։ Նաև պարզվել է, որ մեքենան պատկանում է վարորդի խորթ հորը։


Բարեբախտաբար, երիտասարդը ողջ է մնացել, սակայն բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։