Ֆիլիպինների նախագահը կարգադրել է ոչնչացնել հանցագործներից առգրավված 5.4 մլն դոլարի շքեղ մեքենա (տեսանյութ)

15:36 • 30.07.18

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է ոչնչացնել 5.4 մլն դոլարի շքեղ մեքենա՝ այդ թվում Lamborghini, Porsche, Mercedes Benz, Harley Davidson, որոնք առգրավվել են թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող հանցագործներից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լյուքս դասի մեքենաների ոչնչացումը տեսագրվել է և ուղիղ եթերով հեռարձակվել՝ ի տես բոլորի:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ այսկերպ Դուտերտեն ցանկանում է պայքարել մաքսանենգության դեմ: