Flydubai-ի օդաչուին հեռացրել են չվերթից՝ հարբած լինելու պատճառով

16:19 • 30.07.18

Նեպալի Տրիբհուվանի անվան օդանավակայանը թույլ չի տվել Flydubai ավիաընկերության օդաչուներից մեկին իրականացնել դեպի Դուբայ չվերթը, քանի որ տղամարդը հարբած է եղել:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, օդաչուն օրգանիզմում ալկոհոլի առկայության թեստ է անցել, ինչից հետո նրան արգելել են իրականացնել չվերթը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի: Օդանավում գտնվել է 153 ուղևոր:

Օդանավակայանի ներկայացուցիչը պատմել է, որ իրենք ավիաընկերության ներկայացուցիչներից բողոք են ստացել ինքնաթիռի անձնակազմի տարօրինակ գործողությունների առնչությամբ:

Այժմ օրինազանց օդաչուին սպառնում է չվերթներից հեռացում, ինչպես նաև՝ ազատազրկում: