Հայաստանում ստրկություն չկա. Գյուլնարա Շահինյանը հակադարձում է Walk Free Foundation-ին (տեսանյութ)
Միջազգային հասարակական կազմակերպություններից մեկի՝ Walk Free Foundation- զեկույցը, թե իբր Հայաստանում կա 16 հազար ստրուկ, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև վտանգավոր է հայկական տնտեսության համար։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թրաֆիքինգի միջազգային փորձագետ, ՄԱԿ-ի զեկուցող Գյուլնարա Շահինյանը՝ հավելելով, որ կազմակերպության զեկույցը չունի հստակ մեթոդաբանություն, և հենց այնտեղ նշվում է, որ իրենք պատասխանատվություն չեն կրում թվերի համար, քանի որ այնտեղ կարող են լինել անճշտություններ։
«Հայաստանում կարող է լինել թրաֆիքինգ ու հարկադիր աշխատանք, չուսումնասիրված վաղ ամուսնություններ, կա երեխաների աշխատանք, սակայն բոլոր այդ երևույթները պահանջում են թվային ուսումնասիրություն, որը Հայաստանում կարելի է անել, բայց չի արվել»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:










