Ինդոնեզիայում երկրաշարժից հետո առաջացած սողանքների հետևանքով լեռան լանջերին արգելափակված է մնացել 560 զբոսաշրջիկ
Ինդոնեզիայում երկրաշարժից հետո առաջացած սողանքների հետևանքով Ռինջանի լեռան լանջերին արգելափակված է մնացել ավելի քան 500 զբոսաշրջիկ։ Այդ մասին հայտնել է Լոմբոկ կղզու ազգային պարկի ղեկավարը, գրում է РИА Новости գործակալությունը։
«Թակարդում է հայտնվել 560 մարդ»,- ասել է նա։
Երկրաշարժից հետո զբոսաշրջիկների համար երթուղիները լեռան վրա փակվել են՝ կապված նոր սողանքների վտանգի հետ։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ և ուղղաթիռներ։
Հիշեցնենք, որ նախօրեին ինդոնեզական Լոմբոկ կղզու վրա 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,5 կմ խորության վրա։










