Մինաս Մինասյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

15:26 • 30.07.18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մինաս Մինասյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝  Մինաս Մինասյանին ազատել սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։ 

Հիշեցնենք, որ Մինաս Մինասյանին օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փշինյանը պարգևատրվել էր 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի (79.4 տոկոս) հիման վրա: 


Մինաս Մինասյանի կենսագրությունը


Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1971թ., հուլիսի 19, ք. Երևան

Կրթություն

1988 -1993 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետ


1996 -1998 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն


1986թ.  «Ատոմջերմէնորգոնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտ, օժանդակ բանվոր


1986-1987թթ. «Ռոսիա» Կ/Թ, ծառայող՝ կինոմեխանիկի օգնական


1993-1995թթ. «Կարին-91» առևտրա-արտադրական ֆիրմա, սոցիալ-տնտեսական հարցերի գժով փոխտնօրեն


1995-1998թթ. ՀՀ կառավարության գործերի կառավարչության (1996թ.-ից ՀՀ կառավարության քարտուղարություն) սոցիալական քաղաքականության վարչություն, առաջատար մասնագետ


1998-1999թթ. «Հայէներգո» ՊՓԲԸ, մեծածախ շուկայի կազմակերպման բաժնի պետ   


1999-2001թթ. «Հայէներգո» ՊՓԲԸ, առժեթղթերի և մեծածախ շուկայի կազմակերպման բաժնի պետի տեղակալ


2001-2004թթ. «Կարինհրատ» ՍՊԸ, խորհրդի նախագահ


2004-2005թթ. «Կարինհրատ» ՍՊԸ, փոխտնօրեն

 

2005թ. ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ, նախագահի աշխատակազմի ղեկավար


2005-2008թ. ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ, աշխատակազմի ղեկավար


2008 թվականի հուլիսի 25-ից  ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար
 

Զինապարտություն, զինվորական կոչում 


Զինապարտ է, շարքային


Լեզուների իմացություն

Ռուսերեն, անգլերեն


Կուսակցական պատկանելություն

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ


Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա