Հայաստանը Վրաստանում կմասնակցի զորավարժությունների

13:51 • 30.07.18

Հայաստանը 4 հոգանոց խմբով Վրաստանում կմասնակցի «Ազնիվ գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Հայաստանը կմասնակցի զորավարժություններին: Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա», - ասել է ՊՆ մամուլի քարտուղարը:

Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը: