Մաշտոցի պողոտայից բերման է ենթարկվել 68-ամյա կին. նա հետախուզվում էր հուլիսի 27-ից

12:48 • 30.07.18

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 23 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Էմմա Մ.-ն, որը ս/թ հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: