Բրիտանուհին արթնացել է և իր անկողնում արքայական պիթոն հայտնաբերել

13:56 • 30.07.18

Լոնդոնում արքայական պիթոնը սողալով մտել է բրիտանուհու տուն ու թաքնվել նրա անկողնում, մինչ տանտիրուհին քնած է եղել, գրում է lenta.ru-ն։


Կինն արթնանալով՝ «անկոչ հյուրին» հայտնաբերել է իր կողքին պառկած։ Նա միանգամից դուրս է վազել, փակել դուռը և զանգահարել Կենդանիների պաշտպանության թագավորական միություն։ 


Դեպքի վայր է ժամանել մասնագետ, սակայն սողունն արդեն տեղում չի եղել։ Հաջորդ օրը սողունին նկատել են միջանցքում, և այս անգամ նրան չի հաջողվել թաքնվել։


Կենդանիների պաշտպանության միությունից հայտնել են, որ պիթոնը հավանաբար փախել է հարևաններից մեկի տնից։


Արքայական պիթոնները թունավոր օձեր չեն, ունեն 1.2-1.5 մ երկարություն։