Սոչիում բնակելի տան հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել
Սոչիում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ, հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Հայտնի է, որ միջադեպը գրանցվել է Սոչիի Ադլեր շրջանում։
Եվս 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, տուժածների թվում է մեկ երեխա, բոլորը հոսպիտալացված են։
Նշվում է, որ հրդեհն արդեն հաջողվել է մարել: Աղբյուրը մանրամասնում է, որ 300 ք/մ-ով տարածված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է եղել 60 հրշեջ-փրկարար ու 19 միավոր տեխնիկա։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










