Մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը. ԳՆ

11:43 • 30.07.18

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են լոլիկի մթերումների գործընթացը:  Արդեն մթերումներ իրականացնում է «Աքուիլա» ՍՊԸ-ն՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օգոստոսի 1-ից սկսած  լոլիկի մթերման գործընթացը  կմեկնարկի նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ Արարատի մարզի Արտաշատ  քաղաքում, իսկ օգոստոսի 15-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում և «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Լենուղի համայնքում: