Վիճաբանություն և ծեծկռտուք Գյումրիում՝ ռուս զինվորականների միջև. նրանք տեղափոխվել են հիվանդանոց
Շիրակի մարզում ՌԴ երկու քաղաքացու միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն. այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից:
«Հուլիսի 30-ին՝ ժամը 00։55-ին, Գյումրու բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գյումրու Սևերսկի թաղամասի հանրակացարանների մոտից բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի՝ վնասվածքներով, ով բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է»,-ասացին լրատվական բաժնից:
Ըստ ոստիկանության տվյալների՝ այդ ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:05 րոպեին, նշված հանրակացարանի բակում վիճաբանության ժամանակ ինքը և մյուս քաղաքացին, ով արդեն հեռացել էր հիվանդանոցից, բռունցքներով, ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց և պատճառել մարմնական վնասվածք:
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները եղել են ՌԴ քաղաքացիներ:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք զինվորականներ են, նրանցից մեկը Գյումրու թիվ 102 ռազմաբազայում դասակի հրամանատար է։










