Հնդկական օվկիանոսում հսկայական ալիքը ծածկել է նավակը (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկական օվկիանոսում՝ ինդոնեզական Նիաս կղզու մոտակայքում, հսկայական ալիքը շուռ է տվել ու ծածկել ինքնակառավարվող նավակը, ինչին ականատես են եղել մի շարք զբոսաշրջիկներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ականատեսները նկարահանել են պահը, թե ինչպես է հսկայական ալիքը մոտենում նավակին և ծածկում այն, ինչից հետո այն անհետանում է ջրում:
Ենթադրվում է, որ ուժեղ ալիքների պատճառով նավակը զրկվել է իր խարիսխից և չի կարողացել հանգրվանել օվկիանոսի ափին:
Անհայտ է՝ ում էր պատկանում նավակը և ուր էր այն ուղևորվում, ինչպես նաև հայտնի չէ՝ երբ է նկարահանվել տեսանյութը, սակայն այն համացանցում է հայտնվել երկու օր առաջ:














