«Պարո՛ն Թրամփ, Իրանը Հյուսիսային Կորեան չէ և երբևէ չի ընդունի հանդիպելու առաջարկը»․ իրանցի պաշտոնյա

23:46 • 31.07.18

Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխական պահակազորի ղեկավար, գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երբեք չի հանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է gazeta.ru-ն։

«Պարո՛ն Թրամփ, Իրանը Հյուսիսային Կորեան չէ և երբևէ չի ընդունի հանդիպելու առաջարկը»,- ասել է Ջաֆարին։

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Իրանի իշխանությունների հետ, եթե դրա ցանկությունը լինի։

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին էլ իր հերթին նշել էր, որ Իրանը կընդունի այդ առաջարկը միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն վերադառնալ միջուկային համաձայնագիր, որը լքել է ամիսներ առաջ։