ԻՊ-ը ստանձնել է Տաջիկստանում զբոսաշրջիկների խմբի վրա հարձակման պատասխանատվությունը. լրատվամիջոցներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Տաջիկստանում օտարերկրացի զբոսաշրջիկների դեմ իրականացված հարձակման պատասխանատվությունը, հայտնում է The Hill-ը՝ SITE կազմակերպությանը հղումով, որը զբաղվում է համացանցում ծայրահեղականների գործունեությանը հետևելով։
Տաջիկստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Խաթլոնի շրջանում մեքենան, որում եղել է 4 մարդ, վրաերթի է ենթարկել զբոսաշրջիկների յոթ հոգանոց խմբին, որը տեղաշարժվում էր հեծանիվներով:
Զբոսաշրջիկներից 3-ը տեղում մահացել են, ևս մեկը մահացել է հիվանդանոցում: Զոհերի մեջ եղել են ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և Նիդեռլանդների քաղաքացիներ:
Տաջիկստանի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ կատարվածն ահաբեկչություն է: Հայտնի է, որ վրաերթին մասնակցած բոլոր անձինք չեզոքացվել են:










