Ավստրալիայի մայրաքաղաքը «գրոհել» են կենգուրուները (լուսանկարներ)

10:17 • 31.07.18

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում նկատվել են կենգուրուների զանգվածային կուտակումներ, հայտնում է CNN-ը՝ մանրամասնելով, որ կենդանիները սննդի անբավարարության պատճառով լքել են բնակության իրենց սովորական միջավայրը:

Կենգուրուները սնունդ գտնելու նպատակով հայտնվել են սեփական տների հետնաբակերում, մարզահրապարակներում, ճանապարհների մայթերին:

Քաղաքային իշխանությունները Կանբերրայի բնակիչներին կոչ են արել առանձնահատուկ ուշադրություն և զգոնություն ցուցաբերել երեկոյան ժամերին, ինչպես նաև լուսաբացին, քանի որ հենց այդ ժամանակ են կենգուրուները սնվում, ու մեծ է վտանգը, որ վարորդներն անզգուշության պատճառով կարող են կենդանիներին վրաերթի ենթարկել:

Նրանք նաև նախազգուշացրել են բնակիչներին կենդանիներին մոտենալու, շոյելու ու կերակրելու փորձեր չնախաձեռնել:

 

Картинки по запросу Mobs of kangaroos take to streets of Australia's capital over food shortages

Картинки по запросу Mobs of kangaroos take to streets of Australia's capital over food shortages

Nine kangaroos laying on grass.