ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Լավրովի «բուժիչ» լուսանկարը

17:13 • 31.07.18

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի լուսանկարը՝ այն ուղեկցելով հումորային գրառմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լուսանկարում ՌԴ արտգործնախարարը կանգնած է կապույտ երկնքի ֆոնին և ժպտում է՝ ուսին պահելով հսկայական ռուսական եռագույնը:

ԱԳՆ-ն գրառման մեջ նշել է, որ լուսանկարը «բուժիչ» ազդեցություն ունի:

«Դնել մոլորակի ցավոտ տեղերին»,- ասված է հաղորդագրությունում:

Գրառման հեղինակները հավելել են, որ որոշ աշխարհագրական կետերի վրա լուսանկարը դնելը կարող է «էկզորցիզմի ազդեցություն» առաջացնել: