Լոռիում հիվանդանոց է տեղափոխվել դանահակարված 2 երիտասարդ. shamshyan.com

17:25 • 31.07.18

Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին այսօր՝ ժամը 09.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Սասուն Վարոսյանն ու 29-ամյա Կարեն Օնանյանը։ Հիվանդանոցում իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։