ԱՄՆ-ն ֆինանսավորում է Նիկարագուայում բռնությունը. նախագահ Օրտեգա
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ նա ԱՄՆ-ի կողմից Նիկարագուայում բռնության ալիքը ֆինանսավորելու բավականաչափ ապացույցներ ունի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք բախվել ենք հզոր թշնամու, որը մի քանի անգամ զենքով ներխուժել է Նիկարագուա՝ դա ԱՄՆ-ն է, և նրանք շարունակում են միջամտել Նիկարագուայի գործերին»,- ասել է Օրտեգան:
Նախագահի կարծիքով՝ երկրում ժողովրդավարության զարգացման համար հատկացվող գումարներն օգտագործվում են այլ նպատակներով՝ երկրում իրավիճակի ապակայունացման, բռնություն հրահրելու և հանցավոր խմբերին զինված գործողությունների դրդելու համար:










