Բաղրամյանի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

13:51 • 31.07.18

Հուլիսի 29-ին, գիշերվա մեկին, ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ ստացվեց: Մյասնիկյան գյուղի 43-ամյա բնակչուհին հաղորդում էր, որ իր բացակայության ժամանակ բաց դռնով մտել են իր տուն և գողացել դրամապանակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Տանտիրուհին բացակայել էր նախորդ երեկոյան ժամը 11-ից, իսկ դրամապանակում կային գումար, տարբեր քարտեր և համացանցի սարք: Վնասը մոտ 120 հազար դրամի էր:

Բաղրամյանի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 30-ին բաժին հրավիրեցին տուժածի հարևանուհուն՝ 37-ամյա Արաքսի Գ.-ին: Նա խոստովանեց և ստորագրությամբ բաց թողնվեց: 

Գողոնը հայտնաբերված է:

Կատարվում է քննություն: