Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ից գազի ընդունման համար 11 նավահանգիստ կառուցելու ԵՄ-ի պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հարց է հնչել Իտալիա էներգառեսուրսների մատակարարումների վերաբերյալ: Կոնտեն այդ թեմային ի պատասխան ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Տրանսադրիատիկ գազամուղի (TAP) գաղափարը: Այդ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:
«Ես ընդգծել եմ, որ ռազմավարական խնդիրն Իտալիա և Հարավային Եվրոպայի երկրներ էներգառեսուրսների մատակարարումներն ապահովելն է»,- հայտարարել է Կոնտեն:
Թրամփը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է այլընտրանք ստեղծել:
«Մենք արդեն քննարկել ենք Եվրամիության իշխանությունների հետ Եվրոպայում 9-11 նավահանգիստ կառուցելու հարցը, որոնք ամերիկյան հեղուկ գազ կընդունեն»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփն, ընդ որում, ընդգծել է, որ նավահանգիստների կառուցման համար վճարելու են հենց եվրոպացիները:
Հուլիսի 27-ին Թրամփը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ բանակցություններից հեոտ հայտարարել էր, որ ԵՄ-ն հեղուկ գազ կգնի ԱՄՆ-ից:










