ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ Facebook-ը տասնյակ էջեր է արգելափակել

09:21 • 01.08.18

Այս տարվա նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը տեղեկացրել է ԱՄՆ իշխանություններին տասնյակ էջերի արգելափակման մասին:

Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը՝ արգելափակվել է ֆեյսբուքյան և ինստագրամյան 32 էջ: Նշվում է, որ այդ էջերը մոլորեցնում են օգտատերերին, իսկ դրանք կիրառող անձինք թաքցնում են իրենց անձնական տվյալներն ու գործողությունների նպատակները:

Հաղորդվում է, որ հայտնաբերված էջերը կապված են եղել բողոքի ակցիաների հետ, որոնք նախատվում է անցկացնել հաջորդ շաբաթ Վաշինգտոնում: Սակայն սոցցանցի ղեկավարությանը դեռևս չի հաջողվել պարզել, թե ում են պատկանում արգելափակված էջերը: