Ճապոնիայում տարերային աղետների հետևանքով 347 մարդ է զոհվել
Վերջին երեք ամսվա ընթացքում Ճապոնիայում տարերային աղետների ու անոմալ տապի հետևանքով զոհվել է 347 մարդ: Այս մասին հայտնում է Kyodo տեղեկատվական գործակալությունը:
Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքների ու ջրհեղեղների պատճառով զոհվել է 222 մարդ: Ինը մարդ դեռևս համարվում է անհետ կորած:
Եվս 125 մարդու մահվան պատճառ է դարձել աննախադեպ տապը: Նշվում է որ, ջերմային հարվածի ախտանշաններով ավելի քան 57 հազար ճապոնացի է դիմել բուժհաստատություններ՝ բուժօգնություն ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ Ճապոնիայում առնվազն 16 մարդ է վիրավորվել երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում գրանցված «Ջոնդարի» թայֆունի պատճառով: Մի քանի մարդ վիրավորվել է, երբ ուժեղ ալիքը հարվածել է Օդավար քաղաքի մերձափնյա փողոցով ընթացող ավտոմեքենաներին:










